Ղըրզստանի նոր իշխանությունները հետախուզում են հայտարարել նախագահ Կուրմանբեկ Բակիեւի եղբոր՝ Ժանիշ Բակիեւի նկատմամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Կաբար» գործակալությունը, հայտարարել է ժամանակավոր կառավարության անդամ, երկրի նախկին գլխավոր դատախազ Ազիմբեկ Բեկնազարովը:
Նա նկատել է, որ 4 քր.գործ է հարուցվել այն անձանց նկատմամբ, ովքեր հրաման են տվել գնդակահարել Բիշքեկի ցուցարարներին: Քննչական խմբի տվյալներով, ողջ մեղքը բարդվել է Պետական պահպանության ծառայության նախկին ղեկավար Ժանիշ Բակիեւի վրա, որն այս պահին գտնվում է հետախուզման մեջ:
«Ձեռնարկվում են բոլոր միջոցառումները՝ թույլ չտալու հանցագործների հեռանալը հանրապետությունից»,- ընգդծել է Բեկնազարովը:




























