Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 03.44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է թոնրատուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի Գ. Պ.-ին պատկանող թիվ 41 շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.11-ին, մարզվել՝ 04.49: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ 30 քմ եւ կենցաղային իրեր:

Հրդեհի հետեւանքով 3-ամյա Ք. Ա.-ն դեմքի եւ ձեռքերի շրջանում ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ եւ հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն»:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության: