Արագածոտնի մարզի Օրգով գյուղի թիվ 1 փողոցում, դեկտեմբերի 22-ի երեկոյան անասնագոմ է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություներից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.01-ին, մարվել` 02.01-ին: Այրվել են Ս. Զ.-ին պատկանող անասնագոմի եւ թոնրատան ընդհանուր տանիքի կառուցատարրերը` 50քմ, տանիքում` 250-300 հակ անասնակեր եւ աթար` 4 խմ: