Pussy Riot խմբի մասնակից Մարիա Ալյոխինային համաներման շրջանակներում ազատ են արձակել: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Պյոտր Զաիկինը:

«Մարիա Ալյոխինան ազատ է արձակվել: Բոլոր փաստաթղթերը ձեւակերպված ու ստորագրված են»,-ասել է նա:

Ժամեր անց պետք է ազատ արձակվի խմբի եւս մեկ մասնակից` Նադեժդա Տոլոկոննիկովան: Վերջինս եւս ազատ է արձակվելու համաներման շրջանակներում, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:

Ավելի վաղ տեղեկությւոններ կային, որ Մարիա Ալյոխինան համաներման շնորհիվ ազատ արձակվելու հնարավորություն է ստացել, սակայն մերժել է` մտավախություն ունենալով բանտարկված մյուս կանանց համար: Նա, իբրեւ թե, մտածել է, որ գաղութի ղեկավարությունն իր ազատումից հետո կխստացնի մյուս բանտարկյալների ռեժիմը: