Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով, դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Պեկին է մեկնել  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի, ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի հատուկ նշանակության բրիգադ, ռազմական շրջաններ, տարբեր զորամասեր, ինչպես նաեւ ռազմարդյունաբերության խոշոր ձեռնարկություններ: