Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը սեփական զինանշան կունենա:

Այդ մասին որոշումն ընդունվել է քաղաքի Ավագանու խորհրդում:

Բաց մրցույթ է հայտարարվել զինանշանի լավագույն տարբերակն ընտրելու համար, ստեղծվել է 22 հոգուց բաղկացած հանձնաժողով, որում ընդգրվեկլ են ինչպես փորձագետներ, այնպես էլ պաշտոնյաներ, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ:

Ավագանու նիստում քննարկվել են նաեւ հարցեր, որոնք վերաբերել են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բանակմակերեսով ապահովելուն: Հստակեցվել են տվյալ դասի երեխաների ցանկերը: Քննարկվել են նաեւ զոհվածների ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցերը: