ՄԱԿ-ը նախատեսում է մի քանի հազար մարդով ավելացնել Հարավային Սուդանում խաղաղապահների թիվը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել է, որ «երկնագույն սաղավարտների» թիվը կցանկանար ավելացնել մինչեւ 12 հազար մարդու` հակամարտող կողմերի բռնությունից երկրի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: 

Սպասվում է, որ խաղաղապահների թիվն ավելացնելու վերաբերյալ վճիռը ԱԾԽ-ն կկայացնի դեկտեմբերի 24-ին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Սուդանում հակամարտող կողմերին նաեւ նախազգուշացրել է նրանց հետապնդելու հնարավորության մասին`մարդկության դեմ հանցագործության  համար:

Հիշեցնենք, որ Սուդանի տարածքում մարտերը շարունակվում են դեկտեմբերի 15-ից ի վեր՝ երկրի նախագահ Սալվա Կիիրին պաշտոնանկ անելու անհաջող փորձից հետո:

Հարավային Սուդանը քաղաքացիական պատերազմի եզրին է