«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ-ի հետ այսպես կոչված «գազային» համաձայնագրերը երեկ ԱԺ-ում այդպես էլ չվավերացվեցին։ ՀՀԿ-ականների պնդումները, թե դրանք վավերացվել են, պարզապես փուչիկներ են՝ պղպջակներ։ Չկա ԱԺ-ի հաշվիչ հանձնաժողովի որոշումը այն մասին, թե ովքեր են «կողմ» քվեարկել, ովքեր՝ «դեմ»։  Որպեսզի քվեարկության արդյունքներն իրավականորեն արձանագրվեն, անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան որոշում կայացնի հաշվիչ հանձնաժողովը։ Իսկ նման որոշում հանձնաժողովը կարող է կայացնել միայն ձայների մեծամասնությամբ։ Յոթ հոգուց բաղկացած հաշվիչ հանձնաժողովի առնվազն 4 անդամներ չեն կազմել եւ չեն ստորագրել  որեւէ արձանագրության տակ։ Իսկ դա նշանակում է, որ համաձայնագրերը չեն վավերացվել, քվեարկությունը տապալվել է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում