«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության դեկտեմբերի 5-ի որոշմամբ 789 մլն դրամ է հատկացվել՝ 24 պետական մարմինների համար ընդհանուր առմամբ 69 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այդ գումարը համարժեք է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի։
Նշված գումարով, նույնիսկ կոպիտ հաշվարկներով կարելի էր 207 բնակարան ձեռք բերել Գյումրիի՝ երկրաշարժից տուժած անօթեւան ընտանիքների համար։ Կառավարությանը, սակայն, առավել հետաքրքրում է իր հարմարավետությունը։ Ձեռք բերվող մեքենաներն էլ հիմնականում «Տոյոտա» մակնիշի են»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























