Լեհական «Համերաշխություն» կուսակցության առաջնորդ  եւ Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան կարծում է, թե Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հաջող խաղում է ԵՄ-ի եւ Ռուսաստանի հետ:

«Նախագահ Յանուկովիչը լավ է խաղում. Ռուսաստանից քաշում է, ինչ կարողանում է, եւ միեւնույն է գիտի, որ լինելու է Եվրոպայում: Տվյալ փուլում ԵՄ-ն չի կարող լրացնել դժգոհ Ռուսաստանի տեղը, այդ պատճառով էլ նա պայմանավորվում է ռուսաստանցիների հետ», - կարծում է Վալենսան եւ հավելում, որ Վիկտոր Յանուկովիչը «շատ խորամանկ է»:

Քաղաքական գործիչը նաեւ դրական է գնահատել «Մայդան» ժողովրդական միավորում ստեղծելը, որի մասին հայտարարվել էր դեկտեմբերի 22-ին` Կիեւի Անկախության մայդանում, հայտնում է  «gazeta.ua»-ն` վկայակոչելով լեհական լրատվամիջոցները: