ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բժշկական ապահովագրություն է ստացել՝ դրանով կատարելով առողջապահական բարեփոխման պահանջը, հայտնել են Սպիտակ տնից:
Ընդ որում, դա արվել է զուտ խորհրդանշական, քանի որ ԱՄՆ-ի նախագահին առանց այդ էլ երաշխավորվում է բուժսպասարկումը, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Associated Press-ը:
Բացի այդ, նախագահի աշխատակազմը մեկ օրով երկարացրել է ժամկետը, որի ընթացքում ամերիկացիները պետք է ձեւակերպեն բժշկական ապահովագրությունը:
Հաղորդվում է, որ բժշկական ապահովագրությունների վաճառքի տեմպերն աճում են: Հոկտեմբերին կայքի միջոցով, որը նաեւ Obamacare են անվանում, ձեւակերպվել է 26 հազ. ապահովագրություն, նոյեմբերին՝ մոտ 100 հազար:
Հիշեցնենք, առողջապահական բարեփոխումն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի առաջնային ծրագրերից է, որին ընդդիմանում են հանրապետականները: Օրենքի համաձայն՝ 2014թ. հունվարի 1-ից ամերիկացիների ճնշող մեծամասնությունը պետք է բժշկական ապահովագրություն ունենա:





























