Ուկրաինայի ԱԳՆ-ն ու Անվտանգության ծառայությունները բավարարել են Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Օլեգ Ցարեւի հայցը` մարդու մուտքն Ուկրաինա արգելելու վերաբերյալ: Նրանց թվում է նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին,ԱՄՆ ու ԵՄ քաղաքացիներ, հաղորդում է »«Կոմերսանտ-Ուկրաինան»:
ԱԳ նախարարի ու ԱԾ ղեկավարի անուններով համապատասխան հայցը պատգամավորը ներկայացրել է դեկտեմբերի –ին: Հայցում նշվում է, որ այդ անձանց այցելություններն Ուկրաինա սպառնում են երկրի ազգային անվտանգությանը:
«Պերսոնա նոն գրատա»-ների ցանկում են գերմանացի հայտնի քաղաքագետ Անդրեաս Ումլանդը, Ֆինք Բրայանը, Վասիլիկ Միրոնը, Ալեքսանդր Ռոսը, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ու այդ երկրի քաղաքացիներ:
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին հաղորդել է, որ Ուկրաինա չեն կարողացել մուտք գործել Վրաստանի արդեն երեք քաղաքացիներ, այդ թվում` Ռուսթավի-ի լրագրող Դավիդ Կակուլիան:
«Մենք հիմա աշխատում ենք ԱԳՆ հետ ու փորձում ենք պարզել, թե որքանով է իրականությանը համապատասխանում պատգամավոր Ցարեւի ցուցակը եւ որքանով են դրա մեջ ներառված մարդիկ համապատասխանում առաջ քաշված չափանիշներին»,-հայտարարել է դեսպանը:
«Բատկիվշչինա» խմբակցության ղեկավարի տեղակալի խոսքով` նման գործողությւոնները կարող են հանգեցնել միջազգային լուրջ հետեւանքների:
«Եթե այդ երկրները` ԱՄՆ-ն, ԵՄ երկրները կամ Վրաստանը, արգելեն Յանուկովիչին, Ազարովին կամ նրանց երեխաներին մեկնել այնտեղ, ապա Յանուկովիչը կկարողան մեկնել միայն, ասենք Հյուսիսային Կորեա»,-ընդգծել է պատգամավորը:





























