Նիգերիայում գրոհայինների եւ զինվորների բախման հետեւանքով զոհվել է 70-ից ավելի մարդ, հայտնում է People's Daily Online-ը՝ վկայակոչելով Նիգերիայի բանակի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Քրիս Օլուքոլադեին:
Արմատական իսլամական «Բոքո Հարամ» կազմակերպության գրոհայինները Բամա քաղաքի բանակային զորամասի վրա են հարձակվել, փոխհրաձգության հետեւանքով զոհվել են 50 գրոհայիններ, 15-ից ավելի զինվորներ եւ 5 խաղաղ բնակիչներ:
«Բոքո Հարամ» ծայրահեղական կազմակերպությունը գործում է Նիգերիայի հյուսիսարեւմտյան եւ կենտրոնական շրջաններում: Կազմակերպության անդամները պահանջում են երկրում շարիաթի օրենքներով շարժվել:
Հիշեցնենք, նոյեմբերի վերջին երկրի կենտրոնական մասում գրոհայինները քրիստոնեական գյուղերից մեկում 37 մարդու էին սպանել:





























