Այսօր առավոտյան մահացել է Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի մայրը` Արաքսյա Ումուրշադյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` ապրիլի 11-ի երեկոյան Աղբյուր Սերոբ 1 հասցեում:

Հուղարկավորությունը կկայանա ապրիլի 12-ին, հայտնում է Արդարադատության նախարարությունը:

Նախարարության կոլեկտիվը իր ցավակցություններն է հայտնում նախարար Գեւորգ Դանիելյանի մոր մահվան կապակցությամբ: