Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում գյուղացիական տնտեսության ղեկավարը սպանել է նախկին կնոջն ու զոքանչին եւ ինքնասպան եղել: Տղամարդը շրջանում հայտնի անձնավորություն էր:

Հաղորդվում է, որ դեկտեմբերի 26-ի առավոտյան ոստիկանությունն ահազանգ է ստացել: Տագնապահար ձայնով կինը բղավել է, որ նախկին ամուսինը սպառնում է կրակել իր վրա:

Ոստիկանության օպերատիվ-քննչական խումբն իսկույն մեկնել է դեպքի վայր: Գյուղատնտեսի նախկին կնոջ տանը հայտնաբերել են զանգահարած կնոջ մոր արյունոտ դին: Իսկ ֆերմայից ոչ հեռու ընկած են եղել սպանված կնոջ նախկին փեսայի եւ դստեր դիակները:

Նախնական վարկածով՝ տղամարդը գնացել է նախկին կնոջ տուն, որսորդական հրացանից արձակված կրակոցով սպանել  զոքանչին, ինչից հետո նախկին կնոջն ու իրենց հնգամյա դստերը բռնությամբ նստեցրել է մեքենա եւ ուղեւորվել դեպի իր տուն: Ճանապարհին նա երեխային իջեցրել է Լեմեշկինո գյուղում: Իր տուն չհասած՝ տղամարդը կանգ է առել դաշտում, որտեղ նախ գնդակահարել է կնոջը, այնուհետեւ ինքն իրեն:

Դեպքի հանգամանքները ճշտվում են: