Այսօր առավոտյան` ժամը 8-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն-տուառեգ» մակնիշի ավտոմեքենան Սարյան փողոցում արմատախիլ է արել երեք ծառ: Ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված մայթով եւ հարվածել ու արմատախիլ է արել 3 հաստաբուն ծառեր:
Դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները արձանագրել են տեղի ունեցածը, կատարել են տեղազննման աշխատանքներ: Վարորդը թողել է մեքենան դեպքի վայրում ու հեռացել, մեքենայի համարանիշները հանված են: Հայտնի է դարձել, որ մեքենան պատկանում է Երևանի Սարյան փողոցի բնակիչ Արթուր Մարգարյանին, իսկ մեքենայի համարանիշներն են` 20 ՍՕ 200:
Դեպքի առթիվ Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ:




























