Հայաստանի  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: 

Ալավերդու, Վայքի,Սիսիանի, Գորիսի եւ  Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ   առկա է  մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթուջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից  մինչեւ 07:00-ն  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: