Ռուսաստանցի ծանրորդուհի Նատալյա Զաբոլոտնայան ոսկե մեդալ է նվաճել Մինսկում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում՝ մինչեւ 75 կգ քաշային կարգում:

Երկամարտի արդյունքում նա բարձրացրել է 285 կգ (129 պոկում եւ 156 հրում): «Արծաթը» եւս բաժին է հասել ռուսաստանցի մարզուհու՝ Նադեժդա Եվստյուխինային, որը բարձրացրել է 282 կգ:

Բրոնզին տիրացել է Հայաստանը ներկայացնող Հռիփսիմե Խուրշուդյանը (273 կգ):