Փորձագետները, հիմնվելով վերջերս կատարված հետազոտությունների վրա, հայտարարում են, որ կանանց փոքր ոտքը շուտով անցյալում կմնա՝ կանանց ոտքերի միջին վիճակագրական չափն ամեն տասնամյակում կմեծնա եւ կհասնի տղամարդկանց ոտքերի չափին:
Այսպես, օրինակ, վերջին 20 տարում կանացի կոշիկների համարները միջինը 36.5-ից աճել է մինչեւ 38-ի: Եթե կանանց ոտքերը համեմատենք տատիկերի ոտքերի հետ, ապա ակնհայտ է, որ ժամանակակից կանանց ոտքերը երկու սանտիմետրով մեծ են:
Գիտնականների խոսքով՝ կանացի ոտքերի մեծանալու մեջ վախենալու ոչինչ չկա, քանի որ ժամանակակից մարդիկ ավելի արագ են զարգանում: Սակայն կանայք տառապում են նման փոփոխություններից, քանի որ խանութում դժվարությամբ են գտնում իրենց դուր եկած մոդելի համապատասխան համարը:
Մեծ ոտքեր ունեցող կանանց 75 տոկոսը խոստովանել է, որ բախվել է նման խնդրի: Եւ, կարելի է ասել, մեծամասնությունը կրում է 41 համարից ոչ մեծ կոշիկ, իսկ դա այդքան էլ հսկայական համար չէ:
Նշվում է, որ ավելի բարդ է այն կանանց դրությունը, որոնք կրում են 41-ից մեծ համարի կոշիկ: Հարցված կանանց կեսը խոստովանել է, որ իրեն ստորացված է զգացել, երբ վաճառողները խոսում են իրենց ոտքի համարի մասին, 42 տոկոսն առհասարակ գնումներն ավարտում է արցունքն աչքերին:





























