Ֆրանսիայում դաջվածնքերի համար գունավոր ներկերի օտագործման արգելքը հանվել է, այն գործել է 2 ամիս: Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական բացատրության համաձայն՝ արգելքն ընդունվել է փաստաթղթերում առկա սխալի հետեւանքով:
Գունավոր ներկը արգելվել է մի շարք կոսմետիկ միջոցների հետ միասին, որոնք Ֆրանսիայի ազգային գործակալության աշխատակիցների կողմից ներառվել են դեղամիջոցների եւ բժշկական նշանակության արտադրանքի անվտանգության ցուցակում՝ որպես առողջության համար վտանգ ներկայացնող:
Խորհրդատվությունը նախապատրաստող գիտնականների կարծիքով՝ դաջվածքների համար գունանյութերը կարող էին պարունակել 59 վնասակար նյութ, որոնք կարող են բարձրացնել վարակի զարգացման ռիսկը, նպաստել ալերգիայի զարգացմանը կամ նույնիսկ մաշկի քաղցկեղին:
Նշենք, որ գունանյութերի արգելքը տատու-սրահների եւ բուտիկների տերերի զայրույթն է հարուցել: Մոտ 4000 պրոֆեսիոնալ դաջողներ հայտարարել են 90 տոկոս եկամուտի կորստի մասին արգելքը գործելու ընթացքում: Ամեն օր Ֆրանսիայի սրահներում տատուաժի վարպետները 10-ից 15 հազար «նկար» են դաջում, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով ֆրանսիական գործակալությանը:





























