Բելառուսում ծխախոտի տեսակների մեծամասնության առավելագույն մանրածախ գինը 2014թ.-ի հունվարի մեկից կբարձրանա, ընդ որում դրանցից ոմանց դեպքում՝ կրկնակի անգամ: Ծխախոտի նոր գները հրապարակված են Հարկերի եւ տուրքերի նախարարության կայքում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Թանկացումը կանդրադառնա ծխախոտի գրեթե բոլոր տեսակներին՝ ինչպես ներկրվող, այնպես էլ տեղական արտադրության: Ծխախոտի բելառուս արտադրողներն ու ներկրողներն ունեն իրավունք ամեն ամիս հայտարարել է ծխախոտային ապրանքների առավելագույն մանրածախ գներ: Նախորդ անգամ ծխախոտի գինը բարձրացել էր դեկտեմբերի սկզբին՝ 2.4-14.4 տոկոսով:
Ինչպես հաղորդվում էր, 2014թ.-ին սպասվում է ծխախոտի ակցիզային դրույքների աճ 24-56 տոկոսի չափով(կախված գնի մակարդակից): Դրույքների բարձրացման հիմնական պատճառը ՄՏՄ շրջանակներում ակցիզային քաղաքականության հարմարեցումը ու ակցիզային ապրանքների գների հավասարեցումը Մաքսային միության անդամ երկրների միջեւ անօրինական հոսքերի կանխման համար, բնակչության առողջության վրա բացասական ազդեցության կրճատման համար:




























