Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանությունը(«Ալ-Մութավա») ենթականերին եւ թագավորության տարածքում բնակվող օտարերկրացիներին զգուշացրել է Ամանորը տոնելու արգելքի մասին, հաղորդում է «Ուկազ» թերթը:
Պարբերական տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինների այս հատուկ ստորաբաժանումը, հայտարարելով տոնակատարությունների արգելքի մասին, առաջնորդվում է ֆետվայով(կրոնական գրույթ իսլամում), որը հրատարակում է սաուդյան ուլեմների(մահմեդական քարոզիչներ) գերագույն կոմիտեն, քանի որ մահմեդականները հետեւում են լուսնային օրացույցին:
«Ուկազ»-ը հաղորդում է, որ ոստիկանության աշխատակիցները դիմում են խանութներին, որտեղ ծաղիկներ ու նվերներ են վաճառում, որպեսզի այնտեղ չվճառեն մի շարք ապրանքներմ որոնք կարող են ձեռք բերվել այդ տոնի առթիվ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ալ-Մութավան» ուշադիր հետեւում է նորմերի պահպանությանը խիստ պահպանողական Սաուդյան Արաբիայում: Սակայն հաճախ են լինում դեպքերը, երբ գերատեսչությունը չարաշահում է լիազորությունները, ինչը, մասնավորապես, հանգեցնում է մարդկային զոհերի:





























