Լատվիան 2014թ.-ի հունվարի 1-ից անցնում է եվրոյի, չնայած նրան, որ բնակչության նվազագույնը կես հատվածը չի ընդունում՝ մտահոգվելով գների բարձրացումից, որոնք առանց այդ էլ բարձրացել են: Հիշեցնենք, որ Լիտվան, Լեհաստանը եւ Չեխիան մեկ տարով կամ նույնիսկ ավել հետաձգել են անցումը եվրոպական արժույթի: Լատվիան որոշել է անցնել: Այսպես կոչված եվրակոմպլեկտը՝ 14 եվրո 23 ցենտը, հնարավոր է գնել Լատվիայում 10 լատով բանկերի բոլոր մասնաճյուղերում եւ փոստային բաժանմունքներում դեկտեմբերի սկսզբին, հաղորդում է Vkrizis.ru-ն:
Լատվիական դրամի դիմային հատվածը նույնն է, ինչպես որ եվրագոտու մյուս երկրներում: Հակառակ կողմը բնորոշ է լատվիականին: Լատվիայի սրճարաններում եւ խանութներում զանգվածային ստուգումներ են անցկացվում. սպառողների իրավունքների պաշտպանության կենտրոնը նայում է, ճիշտ են արդյոք ձեռներեցները գները եվրոյի փոխակերպել: Դեկտեմբերի 30-ից ողջ երկրում աստիճանաբար կանջատեն բանկոմատները: Դրանց աշխատանքը կվերականգնվի հունվարի 1-ից ոչ շուտ: Հաշվեհամարների վրա պահվող գումարները դեկտեմբերի 31-ի կեսգիշերին ինքնուրույն կփոխանակվեն եվրոյի:




























