Միացյալ Թագավորությունում կենսաթոշակային տարիքի ցանկացած յոթերորդ կին ալկոհոլ է օգտագործում  շաբաթական առնվազն հինգ անգամ, հայտնում են բրիտանացի սոցիոլոգները: Ըստ ուսումնասիրության արդյունքների` տարեց բրիտանուհիների հակումն ալկոհոլի նկատմամբ տարիքի հետ ավելի է աճում:  25-44 տարեկան տարիքային խմբում կանանց միայն 5%-ն է պարբերաբար ալկոհոլ օգտագործում, գրում է The Daily Mail թերթը:

Բժիշկները նախազգուշացրել են, որ թոշակառուները պետք է կրկնակի կրճատեն օգտագործվող ակոհոլի քանակը:

Ըստ վիճակագրական տվյալների` արական սեռի թոշակառուների իրադրությունն ավելի վատ է, քան իգականը: 65 տարեկանից տղամարդկանց 25%-ը ալկոհոլ են օգտագործում շաբաթական առնվազն հինգ անգամ, հաղորդում է Russia Today-ը:

Մինչդեռ, բժիշկները շարունակում են նախազգուշացնել ալկոհոլային խմիչքները չարաշահելու հետեւանքով առաջացող հիվանդությունների մասին: Խմիչքը չարաշահելը կարող է դառնալ 40-ից ավելի հիվանդության պատճառ, որոնք էլ իրենց հերթին սրտի կաթված են առաջացնում: