Սերբիայում շուրջ 2000 Սանտա Կլաուսներ մայրաքաղաք Բելգրադի գլխավոր փողոցներից մեկում վազել են բարեգործության համար:
Սերբիայում արդեն 5-րդ տարին է մասնակիցները Ձմեռ պապերի կոստյումով մասնակցում են բարեգործական վազքի-մրցույթին, որի ժամանակ նրանք վազում են մեկ կմ:
NTD Russian-ը տեղեկացնում է, որ բարեգործության համար հավաքված ամբողջ գումարը նվիրաբերվելու է գենետիկորեն մաշկային հիվանդություն ունեցող երեխաներին:
Մրցույթի հաղթողը եղել է Սաշա Շտոլիցը, որը 2 տարի առաջ կրկին հաղթել է մրցավազքի ժամանակ, իսկ 2012թ. նա գրավել է երկրորդ տեղը:
Բարեգործական մրցավազքի բոլոր մասնակիցներին շնորհվել են վկայականներ, իսկ մրցանակակիրները պարգեւատրվել են մեդալներով:





























