Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամներից մեկին, որը մեղադրվում է իր հայրենակցին դաժանորեն սպանելու մեջ, մահապատիժ է սպառնում, հաղորդում է «Arab News»-ը:
Հայտնի է, որ խոսքը սաուդյան արքայազներից մեկի մասին է, սակայն Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը դեռեւս անում է հնարավոր ամեն ինչ` մեղադրյալի եւ զոհի անունները քողարկելու համար: Ընդ որում, թագավորական ընտանիքը պնդում է պատժել մարդասպանին, քանի որ շարիաթի օրենքները պետք է հավասարապես կիրառվեն պահպանողական արաբական պետության բոլոր քաղաքացիների նկատմամբ, հայտնում է Isra.com-ը:
Հրատարակչությունը նաեւ հայտնել է, որ արքայազնի սպանած քաղաքացու ընտանիքը հրաժարվել է մարդասպանին ներել եւ վերջինից զգալի գումարային փոխհատուցում ընդունել` պնդելով հենց մահապատժի անհրաժեշտության վրա:





























