Բրիտանիայի իշխանություններն առաջարկել են շտապօգնության պետական ծառայությունից օգտվելու նոր կանոններ մշակել ներգաղթյալների եւ օտարերկրյա հյուրերի համար, որի միջոցով կկրճատվեն, այսպես կոչված, «բժշկական տուրիզմի» դեպքերը, հաղորդում է Guardian-ը:

Կառավարության նոր ծրագրի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներին եւ ներգաղթյալներին չեն մերժի առաջին օգնություն ցուցաբերել, բայց դրանից հետո վճարման հաշիվ կներկայացնեն: Իշխանությունները նաեւ մտադիր են հյուրերի համար բարձրացնել դեղատոմսով տրվող դեղերի եւ որոշ մասնագետների ծառայությունների արժեքը: խոսքը մասնավորապես ատամնաբույժին է վերաբերում:

Անվճար կմնա բժիշկների եւ բուժքույրերի խորհրդատվությունը, ինչն, ըստ իշխանությունների, կնվազեցնի հիվանդությունների ռիսկը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Բացի այդ, օտարերկրացիներին կստիպեն ինքնուրույն վճարել  ոչ մեծ վիրատահությունների համար, որն իրականացնում է սովորական բժիշկը կամ ընդհանուր ֆիզիոթերապեւտը:

Ներկայումս հիվանդանոցներում արտակարգ բժշկական օգնությունն անվճար է, բայց հետագա բուժումն արդեն վճարովի: