Անգլիական Էնդոն քաղաքի անասնաբույժների խոսքով՝ Սթյուարթ կատուն կարող էր մեռնել այն վերքերից, որ ստացել էր մեքենայի հարվածից հետո, եթե ոսկգույն ռետրիվեր Թոբին չգտներ նրան այգում թփերի մեջ:
Թոբին Սթյուարթի վաղեմի բարեկամն է, նրանք միասին բնակվում են Քեւին եւ Լուիզա Էրինգթոնների մոտ: 57-ամյա Քեւինի խոսքով՝ սեւուսպիտակ Սթյուարթը մեկ օր անհետացել էր եւ օրից էլ ավելի չէր վերադառնում, սակայն իրենք չէին անհանգստանում՝ մտածելով, որ կատուն պարզպես զբոսնում է: Սակայն երբ Քեւինը շան հետ հերթական զբոսանքի է դուրս եկել, ռետրիվերն ամիջապես նետվել է տան ետեւի այգի, մոշի թփի մետ ու սկսել է հաչել, հաղորդում է Goodnewsanimal.ru-ն:
Շունն անընդհատ հաչում էր, շրջվում տիրոջը, կարծես ցանկանում էր հասկացնել նրան մոտենալ թփին: վերջապես Քեւինն արել է դա ու թփի տակ գտել սառած ու տերեւների մեջ կծկված իր Սթյուարթ կատվին:
Նրանք Սթյուարթին ժամանակին հասցրել են Լուիզայի հիվանդանոց: Եթե մի քիչ էլ ժամանակ անցներ, կատվին փրկել հնարավոր չէր լինի: Ստուգման ժամանակ պարզվել է, որ Սթյուարթը կոնքոսկրի լուրջ վնասվածք ունի եւ նրան անմիջապես վիրահատել են, հատուկ պտուտակներով ամրացրել ոսկորները եւ նշանակել են ֆիզիոթերապիա: Այժմ Սթյուարթն արդեն կազդուրվում է: Լուիզայի խոսքով՝ եւս երկու շաբաթ բուժման համար նա կմնա վանդակում, սակայն նրան արդեն տուն են տարել:





























