Ամերիկյան Հյուսիսային Դակոտա նահանգի Քասելթոն քաղաքի բնակիչներին կոչ են արել արագ տարհանվել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Պատճառը երկաթուղային վթարն է, որ տեղի է ունեցել բնակավայրի անմիջական մերձակայքում:
Նավթով բեռնված շարժակազմը դուրս է եկել ռելսերից եւ բռնկվել մեկ այլ բեռնատար գնացքի հետ բախումից հետո:
Քաղաքի իշխանությունները խոստացել են տարհանման համար անհրաժեշտ տրանսպորտ տրամադրել, իսկ մարդկանց տեղակայել դպրոցներից մեկում: Տարհանվածներին կապահովեն սնունդով, ծածկոցներով եւ այլ անհրաժեշտ իրերով:
Ականատեսների վկայությամբ, դեպքի վայրում հրդեհը շարունակվում է, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:





























