Ամերիկացիների երրորդ մասը մերժում է էվոլյուցիոն տեսությունը եւ հավատում, թե «մարդիկ եւ մնացած կենդանի էակները գոյություն են ունեցել իրենց ներկայիս տեսքով»: Դա են վկայում Pew Research Center-ի հարցման արդյունքները:

Այդուհանդերձ, հարցվածների մեծ մասը (60 տոկոս) խոստովանում է, որ տարիների ընթացքում տեսակների էվոլյուցիա է եղել: Էվոլյուցիոն տեսության կողմնակիցների թիվը չի փոխվել սկսած 2009 թվականից, հայտնում է Gazeta.ru-ն:

Ըստ հարցման, ամերիկացիների 32 տոկոսը կարծում է, թե էվոլյուցիան տեղի է ունեցել բնական պատճառների ազդեցությամբ, 28 տոկոսը համարում է, որ էվոլյուցիան ուղղորդել է գերագույն գիտակցությունը, որը իրականացրել է արարման ակտը: Հանրապետականների մեջ էվոլյուցիային հավատում է 43 տոկոսը, դեմոկրատներից՝ 67 տոկոսը: