Տարբեր երկրներում գների համեմատության Նոյի ժամանակների մեթոդը՝ առանց եկամուտների տարբերության հաշվարկի, հաճախ կիրառվում է նաեւ այսօր: Այդ տեսակետից Ռուսաստանի մայրաքաղաքը բավական «թանկ» քաղաք է: Սակայն հաշվի առնենք, որ ըստ աշխատավարձի (չհաշված հարկերը) Մոսկվան ավելի քան 6 անգամ գերազանցում է Երեւանին: Այսինքն, նույնիսկ բարձր գների պայմաններում ապրանքների մատչելիությունը միջին աշխատավարձով աշխատողի համար ավելի բարձր է, քան մեզ մոտ:

Օրինակ, ընթացիկ տարվա նոյեմբերին ավտոմատ լվացքի մեքենայի գինը Մոսկվայում կազմում էր մոտ 239 հազար դրամին համարժեք ռուբլի, իսկ Երեւանում՝ 177 հազար դրամ: Սակայն, համակարգելով աշխատավարձերի տարբերության ցուցանիշը, ստացվում է, որ մոսկվայաբնակի համար «իրենց» գնով ապրանքը նույնքան մատչելի է, որքան երեւանցու համար 40 հազար դրամով պակասը:

Համեմատությունների ժամանակ պետք է հաշվի առնել ծառայությունների եւ ապրանքների տեսականու միջեւ գոյություն ունեցող տարբերությունը, ինչպես նաեւ չափման միավորները: Օրինակ, մեզ մոտ հաշվի է առնվում ավիատոմսի միջին արժեքը, իսկ Մոսկվայում՝ 1000 կմ թռիչքի միջին արժեքը: Ուստի ստորեւ բերված աղյուսակում ապրանքներն ու ծառայությունները առանձին են ներկայացվում, այն տեսքով, որով նրանք ներկայացվում են համապատասխան հաշվետվություններում:

Մեզ մոտ բնական գազի արժեքը հիմնված է հաշվիչի ցուցանիշի վչա, իսկ Մոսկվայում հաշվետվությունում սակագինը հաշվարկում է ըստ 1 շնչի(թեեւ Մոսկվայում բաժանորդների մեծամասնությունն արդեն գազի հաշվիչներ է տեղադրել): Եթե Մոսկվայում սակագինը բազմապատկենք միջինը ընտանիքի անդամնրի թվին, կստացվի, որ ամսեկան գազի ծախսը կազմում է 2,2 հազար դրամ:

Մոսկվայում էլեկտրաէներգիայի արժեքը ներկայացվում է բաժանորդի պայմանների տարբերակների հիման վրա(էլեկտրական սալիկի առկայություն կամ բացակայություն), իսկ չափման միավորը՝ 100կՎտ/ժ: Այստեղից կարող են հաշվարկել, որ 1կՎտ/ժ-ն արժե 39 դրամից էլ պակաս: Երեւանում եւ հանրապետության մի շարք այլ քաղաքներում էլեկտրէներգիայի ծախսը գիշերային եւ ցերեկային սակագներով կազմում է 35 դրամ:

«Քաղաքային ուղեւորատար տրանսպորտից մեկ ամսվա ընթացքում օգտվելու կոմբինացված տոմսը» Մոսկվայում նոյեմբերին կազմում էր 10,4 դրամից էլ պակաս: Մեկ ամսվա ընթացքում մայրաքաղաքային հասարակական տրանսպորտի ծախսը գործող սակագների պայմաններում օրը երկու անգամ օգտվելու դեպքում կազմում է 6000 դրամ: Սակայն եթե օրվա ընթացքում մի քանի անգամ պետք է օգտվել, ապա ձեռնտու է Մոսկվայի սակագինը:

Գների եւ սակագների հարաբերակցության տեսակետից գրեթե նույն իրավիճակն է մյուս ապրանքների եւ ծառայությունների դեպքում: Թեեւ լինում են բացառություններ: Օրինակ՝ կահույքը: Ամեն դեպքում նման եզրակացության կարելի է հանգել Մոսկվայի եւ Երեւանի վիճակագրական տվյալներից:

Որքանո՞վ է ճիշտ համեմատել Երեւանը  Մոսկվայի հետ՝ մի երկրի մայրաքաղաք, որի տնտեսությունը հիմնված է նավթի ու գազի արդյունահանման վրա: Հաճախ այս հարցը ծագում է մեր առանձին քաղաքացիների մետ: Եթե հետեւենք նրանց տրամաբանությանը, մեր երկիրը պետք է համեմատել ասենք ոչ թե Նամիբիայի հետ, որն ուրան եւ ադամանդ ունի, այլ Լյուքսեմբուրգի հետ, որը Հայաստանի նման նավթ ու գազ է ներմուծում: Ինչպես հայտնի է, Լյուքսեմբուրգը մեկ շնչի համար համախառն ներքին արդյունքի մակարադակով համաշխարհային առաջատարների թվում …

Սմբատ Գրիգորյան