Մոլորակի բնակչության թիվը 2014թ. հունվարի 1-ին կկազմի 7 մլրդ 137 մլն 577 հազար 750 մարդ: Նման կանխատեսում արել է ԱՄՆ մարդահամարի բյուրոն: Նախորդ Ամանորի համեմատ մարդկության թիվն աճել է 77 մլն 630 հազար 563-ով, կամ մեկ տոկոսով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այժմյան առաջատարները՝ Չինաստանն ու Հնդկաստանը 2028թ. կհավասարվեն, երբ երկու երկրներում բնակվեն 1,45 մլրդ մարդ: Դրանից հետո Չինաստանի բնակիչների թիվը կսկսի պակասել, իսկ Հնդկաստանինը՝ աճել: