Ճանապարհորդությունները սրտային նոպաների եւ դեպրեսիայի հրաշալի կանխարգելիք են: Ամենից օգտակարը մտերիմ ազգականների կամ ընկերների հետ զբոսանքներն են, պնդում են ամերիկյան Զբոսաշրջության ընկերակցության, Ծերացման խնդիրների հանձնաժողովի եւ Կենսաթոշակային մուծումների տրանսամերիկյան կենտրոնի մասնագետները:
Ամերիկյան մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ 6 տարին մեկ ճանապարհորդության մեկնողների մոտ սրտային խնդիրները 20 տոկոսով ավելի շատ են լինում, քան ամեն տարի ճանապարհորդողների մոտ, հաղորդումէ «ԵվրոՍՄԻ»-ն:
Նաեւ պարզվել է, որ ամենամյա արձակուրդի չմեկնող տղամարդիկ 20 տոկոսով ավելի են վտանգված: Ըստ մասնագետների, աշխատանքում փոքր ընդմիջումներն ավելի մեծ օգուտ են տալիս օրգանիզմին, քան մեկ երկար արձակուրդը:





























