Մահացության մակարդակն այն մարդկանց շրջանում, ովքեր սպիրտային խմիչք չեն օգտագործում, շատ ավելի բարձր է, քան նրանց շրջանում, ովքեր օրական միջինը մեկից երեք բաժակ որեւէ տեսակի ոգելից խմիչք են օգտագործում, ասվում է հետազոտության մեջ, որն անցկացրել է «Ալկոհոլիզմ» ամսագիրը:
Հետազոտողենրը հսկողության ըակ գտնվող մարդկանց բաժանել են երեք խմբի՝ չխմողներ, չափավոր խմողներ ու չարաշահողներ: Պարզվում է, որ ալկոհոլի չափավոր օգտագործումն ամենաքիչն է վնասում առողջությանը, գրում է The Independent պարբերականը:
Թեքսասի համալսարանի գիտնականների խուբը հետեւել է ավելի քան 1800 կամավորի 20 տարվա ընթացքում: Երեք խմբից ավելի քիչ թվով մարդիկ մահացեկ են չափավոր օգտագործողների շրջանում: Ընդ որում հետազոտողներն ընդգծում են, որ հաշվի են առել նաեւ այնպիսի գործոններ, ինչպես հասակը, սոցիալական ապահովությունը, սեռը ու առողջության ընդհանուր մակարդակը, հաղորդում է
«Նույնիսկ հաշվի առնելով ավանդական եւ ոչ ավանդական փոփոխական ուսումնասիրությունները՝ ալկոհոլի չափավոր օգտագործումը շարունակում էր դրականորեն ազդել մահացության ռիսկերի կանխատեսման վրա»,- ասվում է զեկույցում:





























