Բելգիայի բնակիչը ամանորյա ազգային «Սուպեր Լոտոյով» 13 միլիոն եվրո է շահել: Սա Բելգիայի համար ամենախոշոր շահումն է վերջին յոթ տարվա ընթացքում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Հաջողակի անունը եւ ազգանունն անվտանգության տեսակետից չեն հայտարարում:
2007թ.-ին երկրի համար ռեկորդային 100 միլիոն եվրո շահել էր բելգիացին, ով ջեքփոթ էր ձեռք բերել «Եվրամիլիոններ» վիճակախաղում: Դրան մասնակցում են Ֆրանսիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Լյուքսեմբուրգի, Բելգիայի, Շվեյցարիայի, Պորտուգալիայի, Իռլանդիայի ու Ավստրիայի 200 միլիոն բնակիչներ, հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























