Հռոմի պապ Ֆրանցիսկը 2014թ.-ի առաջին ելույթի ժամանակ կոչ է արել հավատացյալներին խնդիրների լուծման ժամանակ բռնության չդիմել: «Պետք վերջ տալ  բռնության ճանապարհով ընթանալուն: Ի՞նչ է կատարվում մարդկության հետ: Ե՞րբ է սա ավարտվելու»,- հարցրել է նա մարդկանց, ովքեր չորեքշաբթի հավաքվել էին Սուրբ Պետրոսի հրապարակում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ֆրանցիսկի կարծիքով՝ բռնությանը պետք է հակադրել քնքշանք, արդարություն ու ճշմարտություն: «Մենք բոլորս պետք է աշխատենք, որպեսզի մոլորակի բնակիչները միմյանց ընդունեն որպես եղբայրներ, հարգեն ու հոգ տանեն միմյանց նկատմամբ: Պետք է համբերատարա լինել նրանց նկատմամբ, ովքեր տարբերվում են մեզանից»,- հավելել է հայրապետը: