Փրկարար ծառայությունը հունվարի 2-ին, ժամը 02.02-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Սարալանջի պողոտայում՝ դեպի Ավետիսյան փողոց,տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, կողաշրջվել է հարվածելով սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղեւորը՝ շտապօգնության աշխատակիցների ուժերով, դուրս է բերվել ավտոմեքենայից:
Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցները:





























