Նիհարելու համար բավական է նոթատետր ու գրիչ գնել եւ սկսել հաշվարկել կալորիաները, համարում են ամերիկացի գիտնականները: Նրանց կարծիքով՝ երբ մարդը քաղցած է, վատ է վերահսկում այն, ինչ ուտում է, ուստի շատ կալորիական սնունդ է ընդունում:

Սիեթլում Հաթչինսոնի անվան օնկոլոգիական հիվանդությունների կենտրոնի հետազոտողների խումբը տարբեր տարիքի 125 կանանց մասնակցությամբ փորձարկում է իրականացրել, որոնք բոլորն էլ ավելորդ քաշ են ունեցել:

Նրանց բաժանել են 2 խմբի. առաջին խումբը նոթատետրում գրել է օրվա ընթացքում կերած սննդի կալորիականությունը, երկրորդ խումբը սնվել է սովարականի պես: Ընդ որում սննդի սահմանափակում չի եղել:

Արդյունքում, ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, կալորիականությունը հաշվող կանայք ամսական կորցրել են 2,7-ից մինչեւ 4 կգ քաշ: Բանն այն է, որ նույնիսկ սոված ժամանակ նրանք վերահսկել են իրենց եւ ավելի քիչ կալորիական սնունդ են ընդունել: