Ամերիկյան հոգեբուժական կլինիկաներում ինտերնետ կախվածությունը կբուժեն 14 հազար դոլարով: Նման թերապիան առաջին անգամ հասանելի է դարձել Բրեդֆորդի բժշկական կենտրոնում:
Մասնագետներն այդպիսի հիվանդներին առաջարկում են 10-օրյա կուրս, որի հիմքում ընկած է թմրամոլների ու հարբեցողների հետ աշխատանքի բազմամյա փորձը:
Ամերիկացի փորձագետները պարզել են, որ ինտերնետ կախվածություն ունեցող պետք է համարել այն մարդկանց, որոնք օրական համացանցում են անցկացնում 6 ժամից ավելի, հաղորդում է «Ինֆորմինգ»-ը:
Նրանք նշում են, որ թեեւ բարձր գնին, այդ ծառայությունը մեծ պահանջարկ կվայելի, քանի որ ինտերնետ կախվածությունը շատ արագ տեմպերով աճում է:





























