Պոչը կարող է կողմնորոշիչ լինել, կարող է լինել նաեւ նախազգուշացում: Այդ մասին գրում է goodnewsanimal.ru-ն: Աքիսն իր բարձրացրած պոչով համադամասերներին զգոշացնում է, որ նրանք կարող են տհաճ հոտով հեղուկ ստանալ իրենց դեմքին: Նախազգուշացնում են նաեւ օձերը՝ բարձրացնելով պոչը:
Պոչերը կարող են ոչ միայն վախեցնել, այլեւ հրապուրել: Վառ երանգավորմամբ պոչերը զույգավորման ժամանակ նույնականացման նշան են ծառայում: Անտառի որոշ բնակիչներ, օրինակ՝ սկյուռիկները, լեմուրները եւ այլն, պոչն օգտագործում են որպես հավասարակշռող եւ պարաշյուտ:
Ահռելի թռիչքներով շարժվող կենգուրուի համար պոչը ոչ միայն հավասարակշռող է, այլեւ երրորդ ոտք: Կատուն պոչն օգտագործում է որպես ղեկ անկման ժամանակ, իսկ ցրտերին պոչով փակում է քիթը:





























