Բրիտանական վերլուծական կենտրոնը ահազանգ է հնչեցնում զարգացող երկրների բնակիչների շրջանում ճարպակալման տարածման դեմ:
Օտար երկրների զարգացման ինստիտուտի զեկույցի համաձայն, 1980-ից 2008 թվականները գեր քաղաքացիների թիվն աճել է երեք անգամ, մոտենալով մեկ միլիարդ ցուցանիշին:
Միջին եկամուտներով երկրներում այդ խնդիրն ավելի ծանր է, քանի որ բնակիչները նախընտրում են միս եւ յուղոտ ուտելիքներ, ինչը հանգեցնում է քաղցկեղի, դիաբետի եւ սրտանոթային հիվանդությունների, լրջորեն ավելացնում առողջապահության համակարգի լարվածությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զեկույցի հեղինակները կառավարություններին խորհուրդ են տալիս լուսավորչական պայքար սկսել ճարպակալման դեմ, ինչպես դա անում են Դանիայի եւ Հարավային Կորեայի իշխանությունները:





























