Մերձմոսկվայում բնակելի բազմահարկ շենքի հրդեհից տուժել է ութ մարդ: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտնել էր վեց տուժածների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Մոսկվայի մարզի Լոսինո-Պետրովսկի քաղաքում: Հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ, 50 բնակիչ տարհանվել է, զոհվել է մեկ մարդ: Բռնկումը տեղի է ունեցել Պերվոմայսկայա փողոցի 16-հարկանի 13-րդ շենքում: Դեպքի վայրում հրշեջները պարզել էին, որ բռնկվել է էլեկտրապահպանիչ հանգույցը, աստիճանավանդակում  ուժեղ ծուխ է լցվել: «Հետագա զննման ընթացքում պարզվել է, որ բռնկվել է երրորդ հարկի բնակարանը», - նշվում է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ: