Ռուսաստանում 2014թ. երկու նոր ռադիոտեղորոշիչ կայաններ կկանգնեցվեն մարտական հերթապահության: Խոսքը  երկու նոր «Վորոնեժ» տեսակի ռադիոտեղորոշիչ կայանների մասին է, որոնք մարտական հերթապահության կկանգնեցվեն Կալինինգրադի եւ Իրկուտսկի մարզերում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Գերատեսչությունում հիշեցրել են, որ տվյալ պահին նոր սենդի չորս ՌՏԿ-ներ ընդգրկված են Հրթիռային հարձակման նախազգուշացման գլխավոր կենտրոնի կազմում: Մարտական հերթապահություն են անցկացնում «Վորոնեժ-Մ»-ն` Լենինգրադի մարզում եւ  «Վորոնեժ ԴՄ»-ն` Կրասնոդարի մարզում: Մյուս երկու ՌՏԿ-ն ներկայումս գործում են փորձարարական եղանակով:

2013թ. հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի ուժերը հայտնաբերել էին արտասահմանյան եւ հայրենական բալիստիկական հրթիռների եւ տիեզերական նշանակության արբանյակների շուրջ 40  մեկնարկներ: