Անկարայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներից կազմված պատվիրակությունը այցելել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Էրզինջանի նահանգային կառույցի գրասենյակ:

Firat գործակալության փոխանցմամբ` լրատվամիջոցների համար փակ հանդիպումը տեւել է 1 ժամ 30 րոպե: Ըստ ստացված տեղեկությունների, քննարկվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից ներկայացված սահմանադրական բարեփոխումների ծրագիրը, քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը: «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամները ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը տվել են քրդական հարցի վերաբերյալ մի փաստաթուղթ: