Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սահմանափակել է Օլիմպիադայի ընթացքում Սոչիում ցույցերի եւ երթերի անցկացումը:
Պուտինը Սոչի քաղաքում օլիմպիական խաղերի հետ կապ չունեցող ցույցեր անցկացնելու կարգը սահմանող հրամանագիր է ստորագրել: Ըստ այդ փաստաթղթի` «Սոչիի տարածքում 2014թ. հունվարի 7-ից մարտի 21-ը Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի հետ չկապված հավաքները, ցույցերը, երթերը կարող են անցկացվել այն վայրերում եւ (կամ) հրապարակային միջոցառման մասնակիցների այն երթուղիներում եւ ժամանակահատվածում, որոնք կսահմանվեն ՌԴ ՆԳՆ-ի եւ Սոչի քաղաքի տեղական անվտանգության համապատասխան մարմինների կողմից», - մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ հրամանագիրը ստորագրվել է Ամանորի նախօրեին Վոլգոգրադի ահավոր ահաբեկչություններից հետո, որոնք խլել էին երեք տասնյակ մարդու կյանք:





























