Ադրբեջանը շարունակում է մնալ այն վտանգավոր երկրների շարքում, որտեղ ծառայելու համար ամերիկացի զինվորները հավելյալ աշխատավարձ են ստանում:  Այս մասին գրում է ադրբեջանական haqqin.az-ը` վկայակոչելով Պենտագոնի կայքը: 

Վտանգավոր երկրների ցանկը կրճատվել է մեկ երրոդով, եւ այդկերպ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը 100 միլիոն դոլարի խնայողություն է կատարել: Ցամաքային զորքերի գնդապետ, Պենտագոնի մամուլի քարտուղար Սթիվ Ուորենը հայտարարել է, որ 2012թ. պաշտպանության նախարարությունը վտանգավոր գոտիներում ծառայելու համար զինվորներին աշխատավարձից բացի վճարել էր  500 միլիոն դոլար: Նշվում է, որ ամերիկացի զինվորները վտանգավոր ծառայության համար  օրական ստանում են 7,5 դոլար, 225 դոլար` ամսական:

Ցուցակից ջնջել են 20 երկիր, որոնցից են Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Քաթարը, Օմանը, Ուզբեկստանը եւ Ղրղըզստանը: