Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Բանգլադեշում երկօրյա զանգվածային գործադուլ է սկսվել:
Ավելի վաղ ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը հայտարարել էր ընտրությունները բոյկոտելու մասին` դրանք անվանելով սկանդալային կեղծիք:
Ընդդիմության առաջնորդ Խալեդա Զիան կողմնակիցներին կոչ է արել միանալ համազգային ցույցերին եւ հայտարարել, որ գտնվում է տնային կալանքի տակ:
Իշխող կուսակցության ներկայացուցիչներն այդ տեղեկությունը հերքել են: Ընդդիմությունը պահանջում է նաեւ անկուսակցական ժամանակավոր կառավարության կողմից ընտրությունները վերահսկելու համակարգը վերականգնելը եւ վարչապետ Շեյխ Հասինի հրաժարականը:
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայից բրիտանական «BBC»-ի թղթակիցը հաղորդում է, որ տեղի լրատվամիջոցները հայտնում են մի քանի ընտրատեղամասեր հրկիզելու մասին: Ընտրությունները պետք է տեղի ունենան հունվարի 5-ին:





























