զինվորականները կանգնեցրել են ռուսական «Օլեգ Նայդենով» ձկնորսական նավը: «Ռոսռիբոլովստվոյի»  հանրային կապերի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Սավելիեւը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ Ատլանտյան օվկիանոսում` Գվինեա Բիսաուից 46 մղոն հեռավորության վրա,  ռազմական «Ferlo» նավից ռուսական «Օլեգ Նայդենով» ձկնորսական նավ են բաևրձրացել  սենեգալցի զինվորականներ: «Նրանք չորսն էին` զինված ինքնաձիգներով: Նրանք հայտնվեցին նավի վրա առանց բացատրության եւ հիմնավորման», - հավելել է Սավելիեւը:

Ըստ նրա` ռուսական նավի նավապետին առաջարկել են բարձրանալ ռազմանավ, սակայն վերջինս հրաժարվել էր: Սենեգալցի զինվորականները նավապետին հեռացրել էին ղեկից եւ սահմանափակել նրա տեղաշարժման ազատությունը: Ներկայումս նա գտնվում է ռադիոխցիկում` ձեռնաշղթաներով: 

Նավատեր «Ռոսռիբոլովստվո»-ի ղեկավարությունը, Ռուսաստանի ԱԳՆ-ն, պաշտպանության նախարարությունը, ԱԻՆ-ը եւ այլ կազմակերպություններ տեղեկացվել են կատարվածի մասին: