«Յանդեքսում» հարցումների արդյունքով` տարվա գլխավոր բառը եղել է «Մայնքրաֆթը», երկրորդ տեղում է «Ինստագրամը»: Հաջորդում են լուսանկարների առցանց մշակումները, բջջային մեսենջերները եւ առցանց բացիկները, հայտնում է Ուկրաինայի ազգային տեղեկատվական «Ուկրինաֆորմ» գործակալությունը` վկայակոչելով «Զերկալո նեդելի. Ուկրաինա»-ն:

Ըստ «Յանդեքսի» անցկացրած 2013թ. տարածված հարցումներին եւ որոնողական ուղղություններին նվիրված ուսումնասիրության` Ռուսաստանի օգտվողների համար տարվա բառ է եղել «Մայնքրաֆթը»:

Երկրորդն «Ինստագրամն» է եղել` բջջային սոցցանցի անվանում, որտեղ շեշտը դրված է լուսանկարների հրապարակման հնարավորության վրա: Այս տարի այդ ծառայության ռուսական անվանումը վերջնականապես հաղթել է անգլերենին: Այլ ծառայությունների շարքում, որոնց անվանումը 2013թ. փնտրել էին որոնողական համակարգում, տարածված է նաեւ լուսանկարների առցանց մշակող «վաթանը», բջջային  մեսենջերներ «WhatsApp»-ը եւ «Viber»-ը, երաժշտական առցանց բացիկները:

Միաժամանակ, հակառակը, որոշ բառեր կորցնում են իրենց պահանջվածությունը որոնողական համակարգում: Օրինակ` «Chatroulette»-ը եւ«ICQ»-ն: Շարունակում են  հետաքրքրությունը կորցնել «Nokia»-ն եւ «Ericsson»-ը: Համապատասխանաբար կորում է նաեւ հետաքրքրությունն այդ ապրանքանիշների նկատմամբ: