Կահիրեում եւ Եգիպտոսի այլ քաղաքներում առնվազն 17 մարդ է զոհվել պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումների հեեւանքով: Associated News–ի հաղորդմամբ` տուժածների թիվը չի նշվում:  Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհերի եւ 57 տուժածների մասին:

Հիշեցնենք, որ զինվորականների կողմից իշխանությունից հեռացված «Մահմեդական եղբայրները» ամբողջ երկրով մեկ խռովություններ են հրահրում` պահանջելով ազատել  կալանքի տակ գտնվող Մուհամեդ Մուրսիին: Նրանք հարձակվում են բանակի եւ ոստիկանության անցակետերի վրա, փորձում հաշվեհարդար տեսնել այլախոհների հետ:  «Մահմեդական եղբայրների» ագրեսիվությունն աճում է` հանրության մեջ նրանց աջակցելու նվազմանը զուգահեռ: